ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգի մակարոնի գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով տուժել է 28 մարդ: Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Անատոլիական ավտոմայրուղուց Հենդեկ տանող ճանապարհին գտնվող մակարոնի գործարանում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, հաղորդագրությունը ստանալուց հետո բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջ բրիգադներ են ուղարկվել դեպքի վայր»,- հայտնել է հեռուստաալիքը։
Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյուն է եղել
© Photo
Տուժածներին բժշկական խմբերը տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Հրշեջ-փրկարարների աշխատանքները շարունակվում են։
Նշվում է, որ տուժածներից վեցը գտնվում են ծանր վիճակում։