Իրանը պաշտոնապես հաստատել է` նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը . Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան սպասում է դիվանագիտական ուղիներով Իրանի ղեկավարի՝ գագաթնաժողովին մասնակցության հաստատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Պարոն Փեզեշքիանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, կմասնակցի Կազանում կայանալիք գագաթնաժողովին»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան սպասում է դիվանագիտական ուղիներով Իրանի ղեկավարի՝ գագաթնաժողովին մասնակցության հաստատմանը։
Նշենք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները:
Գագաթնաժողովին մասնակցելու են նաև կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք երկրների առաջնորդներ: Մասնավորապես հաստատվել է Թուրքիայի նախագահի մասնակցությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գագաթնաժողովին հրավիրել էր նաև իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշքիանին։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն: Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ 2024-ի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան: Նշենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։