ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կգա սեպտեմբերի 16-ին: Կառավարության աշխատակազմում նրան դիմավորելու արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է , որ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ բանակցություններ կվարի ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով։ Բանակցություններից հետո կողմերը ԶԼՄ-ների համար հայտարարություններով հանդես կգան:
Հիշեցնենք, որ ՀՀ–ից պաշտոնական այցով Վրաստան վերջինը մեկնել է պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում էր սեպտեմբերի 1–ին։
Այս տարվա մարտի 25–ին էլ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։