Արտաշատում ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել. 2 անձ այրվածքներ են ստացել

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Երկու տղամարդիկ վերին և ստորին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 հոգի այրվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Արտաշատի բաժնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 13:20-ին։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի սրահում, ինչի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Պ. Ա.–ն ու 38-ամյա Ա. Կ.–ն այրվածքներ են ստացել։
«Երկու տղամարդիկ վերին և ստորին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։