326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար

ՀՀ ԱԺ
Սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվել է մի քանի տասնյակ երկրների երիտասարդների մասնակցությամբ գլոբալ համաժողով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային ժողովը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացման համար ծախսել է շուրջ 326 մլն դրամ (840 հազար դոլար):
Այդ գումարով պայմանագիր է կնքվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի և «Դվին» հյուրանոցային համալիրի միջև:
Նշենք, որ սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը։ Դրան մասնակցել է նաև ՌԴ միջխորհրդարանական պատվիրակությունը։
Համաժողովը, որն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին, ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանն ու վերականգնմանը: