Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվան գիտի, որ Արևմուտքը որոշում է կայացրել ՌԴ խորքերին հարվածներ հասցնելու մասին․ ԱԳՆ

Այդ ազդանշանները փոխանցվել են Կիևին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը գիտի, որ Արևմուտքն արդեն որոշում է կայացրել ռուսական տարածքի խորքին հարվածների վերաբերյալ և համապատասխան ազդակները փոխանցել է Կիևին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ԲՐԻԿՍ-ի յոթերորդ մեդիա գագաթնաժողովի շրջանակում։
«Նախագահն այդ թեմայով շատ հստակ է արտահայտվել։ Մենք գիտենք, որ համապատասխան որոշումներն ընդունվել են որոշ ժամանակ առաջ, և նման ազդանշաններ փոխանցվել են Կիևին», - ասել է բարձրաստիճան դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր, որ քննարկվում է Ուկրաինային ATACMS հրթիռների օգտագործման թույլտվության հարցը՝ ՌԴ խորքերին հարվածներ հասցնելու համար: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինա կատարած այցի ժամանակ այդ հարցի քննարկման արդյունքները կներկայացնի Բայդենին:
ՆԱՏՕ–ն Կիևին հետախուզական տվյալներ է փոխանցում ՌԴ–ի օբյեկտներին հարվածելու համար. Լավրով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումից հետո Սպիտակ տունը իր հայտարարության մեջ չի հայտնել ամերիկյան առաջնորդի որոշման մասին (Ուկրաինայի զինված ուժերին արևմտյան հրթիռներով Ռուսաստանի տարածքի խորքին հեռահար հարվածներ հասցնելու վերաբերյալ)։ Հանդիպման մեկնարկից առաջ Բայդենը Սպիտակ տան լրագրողական խմբի ներկայացուցիչներին հայտնել էր, որ այդ հարցը կքննարկվի Սթարմերի հետ բանակցությունների ժամանակ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ռուսական տարածքի վրա նոր հարվածներին ՌԴ-ի հնարավոր արձագանքի մասին հարցին, նշել էր, որ այդ մասին գիտեն պետության ղեկավարը և զինվորականները, «որոնք համապատասխան հակաքայլեր են ձեռնարկում և դրանց պատրաստվում են»: Նա նաև նշել էր, որ նախագահ Պուտինի հայտարարությունը, Ռուսաստանի խորքերին հարվածների հետևանքների մասին, շատ հստակ է և միանշանակ, կասկած չկա, որ այն հասել է հասցեատերերին:
ԱՄՆ-ի կողմից ՌԴ տարածքին հարվածի թույլտվությունը վտանգավոր քայլ է դեպի էսկալացիա. Ռյաբկով