Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը կայունացել է. ԱՆ

Ներկայում Հայաստանի տարածքում արձանագրվում են ռինովիրուսի, պարաինֆլուենցիայի և կորոնավիրուսի դեպքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում սուր շնչառական վարակների տարածման ակտիվություն չի նկատվում։ Կայունացել է նաև կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հունիսի վերջին գերատեսչությունը հաղորդել էր երկրում Covid-19-ի տարածման ակտիվության մասին։ Աշնան սկզբից իրավիճակը փոխվել է. ընթացիկ ամսվա ընթացքում գրիպի ոչ մի մանրէահիմք չի հայտնաբերվել, սակայն դեռ շրջանառվում են ռինովիրուսը, պարաինֆլուենցիան և կորոնավիրուսը:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 4-ի դրությամբ) հայտնաբերվել է Covid-19-ի 204 դեպք, ինչը նախորդ երկու շաբաթվա համեմատ պակաս է 28-ով», - տեղեկացրել են գերատեսչությունից:
Ընդգծվում է, որ երկրում տարածված է «օմիկրոն» մանրէահիմքը․ նոր տեսակներ չեն հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է կապիկի ծաղիկին, ապա Հայաստանում այս հազվագյուտ վիրուսային հիվանդությամբ վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել, իսկ հիվանդության տարածման ռիսկը համարվում է ցածր։
Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնը կսպասարկի նաև Covid-19-ով վարակված մեծահասակներին