Հայաստանի երիտասարդ հրաձիգները Պերուում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկած մրցմանը կմասնակցեն 50 երկրի ավելի քան 500 մարզիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականը Պերուի մայրաքաղաք Լիմայում կմասնակցի երիտասարդների աշխարհի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Մեր թիմը Հարավային Ամերիկա կմեկնի 4-հոգանոց կազմով՝ Նանե Գաբրիելյան (10մ օդամղիչ ատրճանակ), Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան և Արմեն Գևորգյան (10մ և 50մ ատրճանակ)։
Հայաստանի հրաձգության հավաքականը 20 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Նշենք, որ Պերուի մայրաքաղաք Լիմայում հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը։
Մրցմանը կմասնակցեն 50 երկրի ավելի քան 500 մարզիկներ, որոնք կմրցեն 10մ,25մ և 50մ մրցատարածություններում։