«Չէի ուզում իջեցնել նշաձողը»․ Ադելիա Պետրոսյանը՝ սահելիս եռակի ակսելի մասին

Առաջիկա մրցաշրջանում Ադելիան պատրաստվում է կատարել նույն բարդության ծրագրեր, ինչ նախորդ մրցաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի գեղասահքի չեմպիոնուհի Ադելիա Պետրոսյանը պատմել է, որ կատարել է եռակի ակսել Ռուսաստանի հավաքականի ստուգիչ մարզումների ժամանակ, որոնք անցկացվել են Սանկտ Պետերբուրգում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պետրոսյանն այսօր կարճ ծրագիր է կատարել Սանկտ Պետերբուրգում ստուգիչ մարզման ժամանակ. նա կարողացել է երեքուկես պտույտ ակսել իրականացնել։
«Ուրախ տրամադրությամբ եմ դուրս եկել, կարոտել էի ելույթներս։ Ես չէի անհանգստանում: Կասկադի համար ցավալի է, բայց, այնուամենայնիվ, դեռ մրցումներ չեն, ես դեռ կաշխատեմ դրա վրա։ Ինչո՞ւ որոշեցի կատարել եռակի ակսել: Չէի ցանկանում իջեցնել նշաձողը, ինչպես նախորդ մրցաշրջանում, արդեն տրամադրվում եմ ապագա մեկնարկներին», - լրագրողներին ասել է Պետրոսյանը։
Գեղասահորդուհին նշել է, որ առաջիկա մրցաշրջանում պատրաստվում է կատարել նույն բարդության ծրագրեր, ինչ նախորդ մրցաշրջանում:
Ադելիա Պետրոսյանը հաղթել է գեղասահքի ՌԴ ուժեղագույնների սպարտակիադայում