Բրազիլիայի նախագահը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. ՌԴ-ում դեսպան

ԲՐԻԿՍ գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Բրազիլիայի նախագահ Լուլա Ինասիո դա Սիլվան կմասնակցի հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Բրազիլիայի դեսպան Ռոդրիգո դե Լիմա Բաենա Սոարեսը:
«Այո՛, նա կմասնակցի հանդիպմանը», - ասել է դիվանագետը գործակալությանը:
Նշենք, որ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը:
Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ դրան հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները: Գագաթնաժողովին կմասնակցեն նաև կազմակերպության մեջ չմտնող մի շարք երկրների ղեկավարներ: Մասնավորապես, հաստատվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը։
Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ–ին միանալու ցանկության մասին. Պուտին
Հատկանշական է, որ Թուրքիան և Ադրբեջանն ավելի վաղ պաշտոնապես հայտ են ներկայացրել կազմակերպությանն անդամակցելու համար: