Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու մայիսին ջրհեղեղի հետևանքով տուժած երկաթգծի վերականգնողական աշխատանքների արդյունքներին։
Ռուսաստանի փոխվարչապետին ուղեկցող «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ վերանագնողական աշխատանքների համար ծախսվել էընդհանուր 2 մլն դոլար։
Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին՝ Մելնիկովը վստահեցրել է, որ աշխատանքներն իրականացվել են անվտանգության այնպիսի հաշվարկով, որ եթե Աստված մի արասցե, աղետը կրկնվի, ինչը Հայաստանի բնակլիմայական պայմաններում քիչ հավանական է, վերակառուցված հատվածները կդիմանան ավելի լուրջ հեղեղների։
«Որոշ հատվածներում, պոտենցյալ ռիսկերը հաշվի առնելով, մենք ոչ միայն վերականգնել ենք երկաթուղային ենթակառուցվածքները, այլև մաքրել ենք գետի հունը»,- հայտնել է Մելնիկովը։