Եթե չլիներ երկրագնդի մագնիսական դաշտը մենք միանգամից կկործանվեինք արեգակնային ակտիվության հետևանքով. Միքայելյան

Sputnik
Արեգակի վրա պարբերաբար տեղի ունեցող բռնկումները, թեև Երկրի վրա տարբեր խնդիրներ են առաջացնում` սկսած առողջական խնդիրներից մինչև կապի ու էկտրամատակարարման խափանումներ, բայց դրանց հտևանքն անշրջելի կլիներ, եթե չլիներ Երկիր Մմոլորակի պաշտպանիչ` մագնիսական դաշտը։
«Եթե չլիներ երկրագնդի մագնիսական դաշտը մենք միանգամից կկործանվեինք արեգակնային ակտիվության հետևանքով»,– Sputnik Արմենիայի եթերում ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը` խոսելով Արեգակի վրա այժմ նկատվող ակտիվության մասին։
Արեգակի ակտիվությունը որպես կանոն 11 տարվա պարբերականություն ունի։ Դատելով Արեգակի վրա գրանցված բռնկումների հաճախակիությունից և ինտենսիվությունից՝ մասնագետները հաշվարկում են, որ ակտիվության հերթկան փուլն իր պիկին կհասնի 2025թ-ին։
Մագնիսական փաթորիկների բացասական ազդեցությունը հատկապես զգալի է լինում Երկրի բևեռներին մոտ։ Հայաստանում այն անհամեմատ ավելի մեղմ է։