Մեր ներդրողները շատ դեպքերում վախենում են ու ներդրում չեն իրականացնում. Վլադիմիր Գևորգյան

Sputnik
Շատ դեպքերում ունենում ենք գեղեցիկ ձևակերպումներ, գեղեցիկ տեքստեր, լավ մշակված փաստաթղթեր, բայց դրանց գործնականում դրանց կիրառումը թերանում է. Sputnik Արմենիային ասել է «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն, զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` մեկնաբանելով Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի շնորհանդեսի առիթով ոլորտի զարգացման հեռանկարների մասին հնչած պաշտոնական տեսակետները։
«Ներդրողներն առաջին հերթին ուսումնասիրում են տվյալ երկրի հարկային օրենսդրույունը։ Այսօր կարող եմ ասել, որ մեր ներդրողները շատ դեպքերում վախենում են ու ներդրում չեն իրականացնում»,– ասում է Գևորգյանը։
Զբոսաշրջության կոմիտեն և Ներդրումների աջակցման կենտրոնը`Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ մշակել և հրատարակել են Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը։
Աշխատանքային, տեղեկատվական այս փաստաթղթի շնորհադեսի ժամանակ վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ այն կնպաստի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ուղեցույցը ոչ միայն նոր խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար, այլև տարբեր ներդրումային ծրագրեր քննարկելիս, կդիտարկվի որպես Հայաստանի տուրիզմին վերաբերող միջազգայնորեն վավերացված փաստաթուղթ։
Կառավարությունը նաև վստահ է, որ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ և ուղղություններ։