Ոստիկանի սպանության մեջ կասկածվող արմավիրցի տղամարդը կալանավորվել է. ՔԿ

Կալանք. Արխիվային լուսանկար
Մանուկ Մարգարյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել սպանության և hրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Մեկ ոստիկանի սպանության ու ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Նալբանդյան գյուղ 41–ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրավորվել է։ Հանցանքը կատարելու մեջ կասկածվող Նալբանդյան համայնքի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանը ձերբակալվել է։
Ոստիկանության մյուս աշխատակիցներին հաջողվել է թաքնվել և խույս տալ իրենց ուղղությամբ արձակված կրակոցներից:
«Վերը նշված ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հետո 41–ամյա տղամարդն իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող հիշյալ «AK-74» մոդելի ինքնաձիգը և դրա համար նախատեսված 10 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները պահել է նույն բնակավայրում գտնվող անասնագոմի տարածքում, որոնք սեպտեմբերի 8–ին անասնագոմի սեփականատիրոջ կողմից ներկայացվել են քննչական բաժին»,– հայտնում են ՔԿ–ից։
Մանուկ Մարգարյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել սպանություն, սպանության փորձ, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և hրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառություն հոդվածներով:
Նալբանդյան գյուղում վիրավորված ոստիկանի վիճակը կայուն ծանր է. ՆԳՆ