Սերգեյ Շոյգուն այցելել է Հյուսիսային Կորեա

Հանդիպումներն անցել են բացառապես վստահելի և բարեկամական մթնոլորտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Փհենյան, որտեղ նրան ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության խորհուրդը։

«Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին այցելել է Փհենյան։ Մեր երկրների միջև շարունակվող ռազմավարական երկխոսության շրջանակում կորեացի գործընկերների հետ մտքեր են փոխանակվել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ: Շոյգուին ընդունել է ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ինը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպումներն անցել են բացառապես վստահելի և բարեկամական մթնոլորտում և կօգնեն իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փհենյան կատարած այցի ընթացքում: