Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Բելգորոդի մարզ

Առաջին խմբաքանակը հասցվել է Ստարիյ Օսկոլ քաղաք՝ ժամանակավոր կացարաններից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Բելգորոդի մարզ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգնությունն արդեն սկսել են բաշխվել հասցեատերերին։
Առաջին խմբաքանակը հասցվել է Ստարիյ Օսկոլ քաղաք՝ ժամանակավոր կացարաններից մեկը։
Օգնության փոխանցմանը ներկա են եղել Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ Արամ Աբրահամյանը, ինչպես նաև Բելգորոդի մարզի մարդու իրավունքների հանձնակատար Ժաննա Կիրեևան և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Ելենա Սպիրիդոնովան։
Ստացվել նաև 20 տոննա խմելու ջուր՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժածների համար։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։