Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադային կարող են մասնակցել նաև ՀՀ դպրոցականները

Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադա
Օլիմպիադային կարող են մասնակցել օտարերկրյա ավագ դպրոցների, այդ թվում՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների 14-18 տարեկան բոլոր աշակերտները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը հայտարարում է օտարերկրյա դպրոցականների ռուսաց լեզվի XX միջազգային օլիմպիադային մասնակցելու հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Օլիմպիադան այս տարվանից կրում է ակադեմիկոս Վ.Գ. Կոստոմարովի անունը։
Օլիմպիադային կարող են մասնակցել օտարերկրյա ավագ դպրոցների, այդ թվում՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների 14-18 տարեկան բոլոր աշակերտները:
Բացառություն կկազմեն այն աշակերտներտները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն կամ դիմել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։
Օլիմպիադային մասնակցելու համար պետք է գրանցվել «Ուսուցում ռուսերենով» (Образование на русском) պորտալում կամ մուտք գործել այնտեղ, լրացնելով մասնակցի տվյալները։ Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ն է, Մոսկվայի ժամանակով մինչև 23:59-ը:
Օլիմպիադան կանցկացվի երեք փուլով։ Որակավորման և կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն հեռավար ձևաչափով, իսկ եզրափակիչը կանցկացվի Մոսկվայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը։
Կազմկոմիտեն կվճարի օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցների դեպի Մոսկվա և հետադարձ հայրենիք ուղղությունները, կհոգա բնակության և սննդի ծախսերը, ինչպես նաև նրանց համար կանցկացվի մշակութային ծրագիր։