ՌԴ–ում Բրիտանիայի դեսպանատան 6 աշխատակիցների հավատարմագրումը դադարեցվել է. ԱԴԾ

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ փաստաթղթեր է ստացել, որոնք հաստատում են, որ Լոնդոնն է համակարգում աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ում Բրիտանիայի դեսպանատան 6 աշխատակիցների հավատարմագրումը դադարեցվել է նրանց կողմից իրականացվող հետախուզաքայքայիչ աշխատանքի համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ–ն։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ փաստաթղթեր է ստացել, որոնք հաստատում են, որ Լոնդոնն է համակարգում աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը։ Ռուսական ուղղությամբ և ԱՊՀ–ում քայքայիչ քաղաքականությունը համակարգող գլխավոր կառույց է անվանվել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դիրեկտորատը, որը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո վերածվել է հատուկ ծառայության, որի հիմնական խնդիրը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է։
«Այսպիսով, բացահայտված փաստերը հիմք են ծառայում դիտարկելու բրիտանացի դիվանագետների դիրեկտորատի գծով Մոսկվա գործուղվողների գործունեությունը` որպես ՌԴ–ի անվտանգությանը սպառնացող գործունեություն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ԱԴԾ–ի տրամադրած փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև որպես պատասխան Լոնդոնի ոչ բարեկամական բազմաթիվ քայլերի, ՌԴ ԱԳՆ–ն շահագրգիռ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ դադարեցրել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի 6 աշխատակիցների հավատարմագրումը, որոնց գործողություններում հայտնաբերվել են հետախուզաքայքայիչ աշխատանքներ իրականացնելու հատկանիշներ։
Լոնդոնի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին խոսք չի գնում. Պեսկով
Ընդգծվում է, որ նմանատիպ գործողությունների բացահայտման դեպքում բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ՌԴ ԱԴԾ–ն պահանջելու է վաղաժամ դադարեցնել իրենց գործուղումները ՌԴ–ում։