ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը Կուրսկի մարզի 13 բնակավայրում պարտության է մատնել ուկրաինական զինուժին։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ավիացիայի հարվածների, հրետանային կրակի և զորքի գործողությունների շնորհիվ Բորկի, Գուևո, Դարինո, Զելյոնի Շլյախ, Կոսիցա, Լյուբիմովկա, Մալայա Լոկնյա, Մարտինովկա, Նովայա Սորոչինա, Նովոիվանովկա, Նիկոլաևո–Դարինո, Պոկրովսկի և Ուսպենովկա բնակավայրերի շրջաններում ջախջախվել են 22-րդ, 61-րդ և 115-րդ մեքենայացված, 17-րդ տանկային, 80-րդ և 95-րդ դեսանտագրոհային բրիգադների, ազգային գվարդիայի 1-ին բրիգադի, ինչպես նաև տարածքային պաշտպանության 129-րդ բրիգադի կենդանի ուժն ու տեխնիկան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։