ՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում վերահսկողության տակ է վերցրել Դոլինովկա բնակավայրը․ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն նախօրեին ազատագրել են ԴԺՀ Դոլինովկա բնակավայրը, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության շաբաթական ամփոփագիրը:

«Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողություններով ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրոդովկա, Կալինովո, Մեմրիկ, Գալիցինովկա և Դոլինովկա բնակավայրերը», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։