ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում գործազրկությունը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությանը։
«Միաժամանակ կադրերի զգալի պակաս կա հատկապես մշակող արդյունաբերության ճյուղերում։ Աշխատավարձերի աճը վերջին ամիսներին դանդաղել է, սակայն սպառողական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր մակարդակում։ Դրան առաջին հերթին նպաստում է բնակչության եկամուտների աճը», - նշել է ԿԲ-ն։
Ներդրումների զգալի պահանջարկն ապահովվում է ինչպես բյուջետային խթաններով, այնպես էլ ընկերությունների կողմից վերջին տարիներին կուտակված սեփական միջոցներով:
Չնայած հարցումները վկայում են ընթացիկ գործարար տրամադրությունների որոշակի վատթարացման մասին, այդուհանդերձ ապագա պահանջարկի վերաբերյալ ընկերությունների ակնկալիքները շարուրնակում են մնալ բարձր: