ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր»,– նշվում է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
Նշենք, որ վաղը նախատեսվում է Օվերչուկի այցը Լոռու մարզ, որտեղ նա կծանոթանա մայիսին տեղի ունեցած հեղեղի հետևանքով վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքների արդյունքներին:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս էին եկել հունից և բազմաթիվ ավերածությունների հանգեցրել։ Գետերի վարարման հետևանքով 4 մարդ էր մահացել։
ՀԿԵ–ն տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: