Խորտակված նավ և մանրաձկնիկներ. «Տարվա օվկիանոսային լուսանկարիչ-2024» մրցույթի հաղթողները

«Տարվա օվկիանոսային լուսանկարիչ» ամենամյա մրցույթը ներկայացնում է խորհրդավոր ստորջրյա աշխարհը, որը միաժամանակ վտանգավոր է և գեղեցիկ: Մրցույթի եզրափակչի մասնակիցների հիասքանչ լուսանկարները՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Sputnik
«Տարվա օվկիանոսային լուսանկարիչը» ոչ միայն մրցույթ է, այլև լավ հարթակ, որտեղ քննարկվում են օվկիանոսի խնդիրները:
Մասնակիցների լուսանկարները պատմում են ստորջրյա խորհրդավոր աշխարհի մասին, միևնույն ժամանակ ցույց են տալիս, թե որքան փխրուն է ծովային կյանքը, և որ օվկիանոսի բնակիչները պաշտպանության և հոգատար վերաբերմունքի կարիք ունեն:
Մրցույթին ավելի քան 15 հազար լուսանկար է ուղարկվել։
1 / 15

Ռաֆայել Ֆերնանդես Կաբալյերո, «Բրայդի կետը պատրաստվում է կուլ տալ սրտաձև ձկների հոտը», Հարավային Ներքին Կալիֆոռնիա, Մեքսիկա

2 / 15

Ջեյդ Հաքսբերգեն, «Հյուսիսային օլուշը՝ բրիտանական ջրերի ամենամեծ ծովային թռչուններից մեկը, սուզվում է ջրի մեջ՝ իր որսը բռնելու համար», Նոսս կղզի, Շեթլանդական կղզիներ

3 / 15

Թիեն Նգուեն Նգոկ, «Ձկնորսական նավակ Խոն Յենի ափերի մոտ», Վիետնամ

4 / 15

Շեյն Գրոս, «Porichthys notatus ձկան ձագը՝ դեռ կցված իր դեղնուցի պարկին և թաքնված մակընթացային գոտում գտնվող ժայռի տակ», Վանկուվեր կղզի, Բրիտանական Կոլումբիա, Կանադա

5 / 15

Անդրեյ Շպատակ, «Խաղաղօվկիանոսյան հսկա ութոտնուկը ծանծաղուտում», Ռուսաստան

6 / 15

Չժան Սյան, «Լողափն արտացոլում է մայրամուտի ոսկե մշուշը, իսկ ավանդական ձկնորսը ճեղքում է ջուրը», Չինաստան

7 / 15

Աջիեկս Դհարմա, «Սիրամարգային խեցգետին մանտիսը մուգ ֆոնին՝ կապույտ, կանաչ և նարնջագույն վառ երանգների ցնցող դրսևորմամբ», Բալի, Ինդոնեզիա

8 / 15

Թոբիաս Ֆրիդրիխ, ««Sea Trader»-ի բեկորները Նասաուի մոտակայքում՝ ջրասուզակի հետ, որը պահում է ստորջրյա լողի լապտերը և լողում դեպի բեկորները», Բահամյան կղզիներ, Կարիբյան ծով, Ատլանտյան օվկիանոս

9 / 15

Ֆլորիան Լեդու, «Զուգավորումից հետո արու և էգ բևեռային արջերը հանգստանում են լեռներում», Շպիցբերգեն, Նորվեգիա

10 / 15

Շեյն Գրոս, «Կանաչ ծովային կրիան (Chelonia mydas) SOSF DRC-ի հետազոտողների կողմից նշվելուց և հետազոտվելուց հետո ազատ է արձակվել վայրի բնություն», Սենթ Ջոզեֆ կղզի, Սեյշելներ

11 / 15

Ֆրեդերիկ Բրոգարդ, «Մեծությամբ երկրորդ՝ գծավոր կետը, նախքան Ճապոնիա ուղարկվելը, սպասում է Իսլանդիայի կետագործարանում կտրտվելու իր հերթին, Իսլանդիա

12 / 15

Ֆրեդերիկ Բրոգարդ, «Մեծությամբ երկրորդ՝ գծավոր կետը, նախքան Ճապոնիա ուղարկվելը, սպասում է Իսլանդիայի կետագործարանում կտրտվելու իր հերթին, Իսլանդիա

13 / 15

Իպա Ուիդ Լին, «Կետ-շնաձուկ՝ շրջապատված ձկների պտտվող վտառով գիշերը», Մալդիվներ

14 / 15

Մանուել Կաստելիանոս Ռաբոսո, «Հաղթական մահի-մահին կամ սովորական դելֆին- ձուկը հպարտորեն ցուցադրում է իր ավարը մոլեգին որսի ժամանակ», Հարավային Ներքին Կալիֆոռնիա, Մեքսիկա

15 / 15

Ջեյկոբ Գայ, «Անորսալի ջրիմուռային ութոտնուկը ցուցադրում է իր լուսարձակիչը ուլտրամանուշակագույն լույսի ներքո», Հյուսիսային Սուլավեսի, Ինդոնեզիա