ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողները հաջողությամբ ավարտել են փրկարարական գործողությունների ժամանակ ԱԹՍ-ների հնարավորությունների խորացված ուսումնառության դասընթացները: Տեղեկությունը հայտնում է Հայ–ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
Նշվում է, որ դասընթացն անցկացվել է սեպտեմբերի 9-13-ը։
«Ունկնդիրները ծանոթացան նախապես սահմանված կոորդինատներով ավտոմատ թռիչքներ իրականացնելու համար նախատեսված հատուկ ծրագրային ապահովմանը: Ստացված տվյալների հիման վրա փրկարարները սովորեցին կազմել որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման տարածքների մանրամասն քարտեզներ և դրանց վրա կատարել տարածական չափումներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դասընթացի շրջանակներում մշակվել են նաև լազերային հեռաչափերի և ջերմային պատկերման խցիկների միջոցով տուժածների և հրդեհի օջախների որոնման մեթոդները:
Կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ:
Հայ փրկարարները դասընթացի ժամանակ
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагирования
Հայ փրկարարները դասընթացի ժամանակ
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагирования