ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի Վոլնովախսկի շրջանում ուկրաինական զորքերի կողմից հրթիռակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, փոխանցում է ՌԻԱ նովոստին:
«Երեկ՝ սեպտեմբերի 12–ին, ժամը 21: 15 - ին Վոլնովախսկի շրջանի Նովոտրոիցկոյե ավանում բարձր ճշգրտության HIMARS հրթիռներով հանքահորերի արտադրական հատվածի գնդակոծման հետևանքով զոհվել է երեք տղամարդ՝ 1978, 1981 և 1985 թվականներին ծնված»,–գրել է նա Telegram-ալիքում»։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։