Աշտարակում 32-ամյա երիտասարդին դանակահարողը ձերբակալվել է«Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկաննների բացատրական աշխատանքի շնորհիվ 35-ամյա տղամարդը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Աշտարակում 32-ամյա երիտասարդին դանակահարած 35-ամյա բնակիչը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դանակահարությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 5-ին Աշտարակ քաղաքի Արցախի փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։
Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն «Կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վիրավորում» ախտորոշմամբ։
«Արագածոտնի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 6-ին խուզարկություն է կատարվել վերոհիշյալ 35–ամյա աշտարակցի տղամարդու բնակության հասցեում։ Այնտեղ հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված»,– նշված է հաղորդագրությունում:
Ոստիկանության Աշտարակի և Արարատի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ 35-ամյա տղամարդը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանից վերադարձել, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։