«Առաջինն ինձ դիմավորեց շունս»․ Արմեն Աշոտյան

Sputnik
Մեկ տարուց ավելի կալանքից հետո առաջին անգամ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին դատարանի դահլիճ են բերել տանից։
Տնային կալանքը ևս խիստ սահմանափակումներով է։ Արմեն Աշոտյանին արգելվել են բոլոր շփումները․ նա հաղորդակցվում է միայն տան անդամների հետ։ Այդուհանդերձ, այսօր դատարանում Աշոտյանը կարճ զրուցել է լրագրողների հետ։