Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից․ Ժաննա Անդրեասյան

Sputnik
Այս ուսումնական տարում դպրոցներում 3 դասագիրք չի լինելու։ Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն այսօրվա ասուլիսում խոսել է այն մասին, թե ինչպես են 7-րդ և 8-րդ դասարաններում անցնելու «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, 10-րդ դասարանում էլ՝ Պատմությունը՝ առանց դասագրքերի։
Պարզվում է, աշակերտներն այդ առարկաաների համար ունենալու են թղթապանակներ։ Եվ ընդհանրապես Ժաննա Անդրեասյանը ճիշտ չի համարում դպրոցում դասագրքերից կառչած մնալը։ Իսկ այդ դասագրքերի բովանդակության մասին առանձին հարց է հնչել՝ կոնկրետ մեջբերմամբ։