Կրթահամալիրի կառուցումը դադարեցվում է, Բագարանի դպրոցը կշարունակի գործել․ Գեղեցիկ Ավետիսյան

Sputnik
Բագարանում այսօր բողոքի ակցիա էր։ Դպրոցականների ծնողները պահանջում են չփակել իրենց գյուղի դպրոցը։ Կառավարությունը որոշել էր հայ–թուրքական սահմանին գտնվող Բագարանի դպրոցը փակել եւ երեխաներին տեղափոխել Երվանդաշատում կառուցվող կրթահամալիր։
Մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո Բագարանի դպրոցի տնօրենը հանդիպել է ծնողների հետ և հորդորել երկուշաբթիից բոլոր երեխաներին դպրոց ուղարկել։ Գեղեցիկ Ավետիսյանի խոսքով՝ կրթահամալիրի կառուցումը դադարեցվում է, երկու համայնքների դպրոցներն էլ շարունակելու են նույն կերպ գործել։