Օրենքը պահանջում է շենքը պայթեցնելուց մեկ շաբաթ առաջ զգուշացնել բնակչությանը․ Խաչատուր Բաբայան

Sputnik
Երևանը խիտ բնակեցված քաղաք է և նորը կառուցելու համար հին շենքերից պետք է ազատվել։ Բոլորս հիշում ենք կրկեսի, Ձյունիկ սառնարանային տնտեսության կամ Պաշտպանության նախարարության շենքերի պայթեցումը։ Բոլորն իրականացվել են մանրամասն մշակված նախագծերով ու հաշվարկներով, անվտանգության լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմամբ, այդուհանդերձ, ամենակարևոր բաղադրիչը եղել է մարդկանց իրազեկելը։
Տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Խաչատուր Բաբայանը հիշեցնում է, որ պայթեցման դեպքում օրինակ իրազեկումը պետք է իրականացնել մեկ շաբաթ առաջ։