Երևանյան խոսակցությունների և սոցցանցային քննարկումների թեման շարունակում է մնալ Պարույր Սևակի փողոցում ՊԵԿ-ի նախկին 12-հարկանի շենքի փլուզումը։ Քաղաքապետարանն արդեն հատարարել է, որ քանդման աշխատանքներն իրականացվել են խախտումով։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ շենքը պետք է պայթեցվի, սակայն հաշվի առնելով բնակիչների անհանգստությունը հրաժրվել են այդ տարբերակից։
Շենքի սեփանակատերը քաղաքապետարանից ունեցել է քանդման թույտվություն և ըստ նախագծի դա պետք է իրականացներ հարկ առ հարկ ապամոնտաժելու միջոցով, մինչդեռ բազմահարկ շենքը բառի բուն իմաստով նստեցվել է ճոպանների միջոցով։ Սա օրենքի խախտում է և ապամոնտաժումն իրականացրած ընկերությունը կտուգանվի։
Տուգանքը կազմում է 750 հազարից 1,5 միլիոն դրամ։ Ընդամենը։ Այսինքն կարող ես վճարել և ուզածդ ձևով քանդել շենքը կամ Ծիծեռնակաբերդի ճանապարհի երթևեկելի մի ամբողջ գոտի։
Թեմայի շուրջ զրուցել ենք Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ։