Խաղողագործության ոլորտը թաղել են. Արտակ Սարգսյան

Sputnik
Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացումից առաջ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ։
Խաղողագործների միության նախագահն ուշադրություն է հրավիրում «հայկական» բառի վրա։ Գինին հայկական է, եթե արտադրվում է խաղողի հայկական սորտերից, մինչդեռ Հայաստանույմ խաղողագործությունը հետընթաց է ապրում. մարդիկ ոչնչացնում են խաղողի այգիները։
Մթերման գնի վերաբերյալ էլ միության նախագահ Արտակ Սարգսյանը վերապահում ունի։ Առաջարկվող գինն ընդամենը 20 դրամով է ավելի ինքնարժեքից։ Sputnik Արմենիան զրուցել է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ։