Կոռուպցիայի դեմ պայքարում քրեաիրավական մեթոդներով պայքարելը բավարար չէ․ Մարատ Ատովմյան

Sputnik
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ հաշտության համաձայնություն է կնքել այս անգամ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի հետ։ Փոխնախարարն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են Հայաստանի բյուջե վերադարձնել 200 մլն դրամ:
Օրենքն ընդունելուց հետո նախկին պաշտոնյաների և իրավապահների հաշտության համաձայնությունները հաճախ են կայացվում։ Կասկածելի գույքը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքում նախկին պաշտոնյաները փոխհատուցում են վճարում։
Նախադեպ չի՞ ստեղծվում արդյոք, բոլոր գործող պաշտոնյաների համար, քանի դեռ պաշտոնում են գույք կուտակել, հետո վճարել ու հանգիստ ապրել։ Հարցը Sputnik Արմենիան ուղղել է հակակոռուպցիոն հարցերի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանին։