Շիրակի մարզպետարանի պաշտոնյան և Գյումրու դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են

Նրանք կասկածվում են կաշառք ստանալու, կաշառք տալու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը և Գյումրու դպրոցներից մեկի տնօրենը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Գյումրու այդ դպրոցի փոխտնօրենն էլ ձերբակալվել է։ Քննվող քրեական վարույթը կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով մարզպետարանի պաշտոնյան կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 11-ին հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը, Գյումրու դպրոցներից մեկի տնօրենը և փոխտնօրենը ձերբակալվել են։