ՌԴ-ն հետախուզում է հայտարարել պետական սահմանը հատած օտարերկրյա լրագրողների նկատմամբ

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայում Իտալիայի դեսպան Չեչիլիա Պիչոնիին վճռական բողոք են հայտնել իտալական RAI հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի գործողությունների կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ ՆԳՆ-ն օտարերկրյա լրագրողների նկատմամբ քրեական հոդվածով հետախուզում է հայտարարել Կուրսկի մարզում Ռուսաստանի պետական սահմանն ապօրինի հատելու գործով:
Նրանց թվում են իտալական RAI հեռուստաալիքի թղթակից Ստեֆանի Բատիստինին, գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի թղթակից (Deutsche Welle, DW, ՌԴ-ում ճանաչվել է ԶԼՄ-օտարերկրյա գործակալ) Նիկոլաս Սիմոն Քոնոլին և ուկրաինացի լրագրողուհիներ Նատալյա Նագորնայան, Դիանա Բուցկոն և Օլեսյա Բորովիկը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության բազային։
«Դիանա Բուցկո, 9.11.1993։ Ազգությունը՝ ուկրաինացի: Հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով»,-հետևում է ՌԴ ՆԳՆ-ի հետախուզման բազայից։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայում Իտալիայի դեսպան Չեչիլիա Պիչոնիին վճռական բողոք են հայտնել իտալական RAI հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի գործողությունների կապակցությամբ․ խումբն ապօրինի մուտք է գործել ՌԴ տարածք՝ Կուրսկի մարզի վրա ուկրաինացի գրոհայինների հանցավոր ահաբեկչական հարձակումը լուսաբանելու համար:
ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը օգոստոսի վերջին հայտնել էր, որ ամերիկացի լրագրող Նիկ Փեյթոն Ուոլշի և ուկրաինացի լրագրողներ Օլեսյա Բորովիկի և Դիանա Բուցկոյի դեմ քրեական գործ է հարուցվել Կուրսկի մարզում Ռուսաստանի պետական սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ: Ավելի վաղ նմանատիպ հոդվածով քրեական գործ էր հարուցվել իտալացի լրագրողուհիներ Սիմոնե Տրայնիի և Ստեֆանի Բատիստինիի դեմ: Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:
ՌԴ-ն Կիևի հետ չի բանակցի, մինչև Կուրսկի մարզից դուրս չշպրտի Ուկրաինայի ԶՈւ–ին. Շոյգու