ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sutnik. Կալանավորվել է Ռոսգվարդիայի գլխավոր վարչության ղեկավարի` Ղրիմի և Սևաստոպոլի գծով տեղակալ Վիտալի Սալմանովը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։
Սալմանովին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։
Խինշտեյնի խոսքով` հանցագործությունը բացահայտվել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության և Ռոսգվարդիայի հաջող գործողությունների շնորհիվ։