Կայացել է Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Էնթոնի Բլինկենի հետ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Բլինկենը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել ապրիլի 28-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։