ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 5 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի մարզերում․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշերվա ընթացքում 5 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՌԴ մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 5 ԱԹՍ, 2-ը` Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածքներում, 1-ը՝ Բրյանսկի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։