ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանին կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Սոսե Չանդոյանը:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել է Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանի ներկայացված հատուկ վերանայման բողոքը»,–գրել է նա սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։