ՀՀ ՊՆ–ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

ՊՆ
Պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցրել է հայկական կողմի առաջարկի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Գերատեսչությունը կրկին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունիսի 22-ին հայտարարեց, որ Բաքվին առաջարկվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել։