ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Կոստանյանը հայտնել է X-ի իր էջում։
«Հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներս եմ հայտնել Թախտ Ռավանչիին իր նոր նշանակման կապակցությամբ։ Բարձր ենք գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր ենք փոխանակել ոլորտում վերջին զարգացումների շուրջ»,– գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Թախտ Ռավանչին իրանցի դիվանագետ է։ Նա 2019-2022 թթ. զբաղեցնում էր ՄԱԿ–ում Իրանի դեսպանի պաշտոնը։