Արևմուտքը սպառել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավորությունները. Լեհաստանի ԱԳ նախարար

Սիկորսկին հայտարարել է, որ հիասթափված է Իրանի ներկայիս նախագահից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Արևմուտքը սպառել է Իրանի նկատմամբ իր պատժամիջոցային հնարավորությունները: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Իրանն արդեն բազմաթիվ պատժամիջոցների առարկա է, և քիչ բաներ կան, որ կարելի է ավելացնել եղածին», - ասել է Սիկորսկին։
ԵՄ–ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՊՆ ղեկավարի և կորեական ընկերությունների դեմ
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ հիասթափված է Իրանի ներկայիս նախագահից, քանի որ նրա երկիրը, իբր, շարունակում է զենք մատակարարել Ռուսաստանին և Պաղեստինին:
«Այդ երկրում նոր նախագահ կա, որը, իբր, այնքան ագրեսիվ չէ, որքան իր նախորդը։ Քաղաքականությունը, որը հիմնված է Ուկրաինայի դեմ օգտագործվող հրթիռների և դրոնների մատակարարման վրա, և նմանատիպ զենքի մատակարարումը, որը կիրառվում է Իսրայելի դեմ, չի դադարում», - ասել է լեհ նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և Պետքարտուղարությունը հայտնել էին, որ ԱՄՆ-ն, հետևելով եվրոպական դաշնակիցներին, պատժամիջոցներ է սահմանել իրանական Iran Air ավիաընկերության նկատմամբ՝ Իրանին արևմտյան պահեստամասեր մատակարարելու և Մոսկվայի և Թեհրանի միջև փոխգործակցության համար։ Սահմանափակումները վերաբերում են նաև մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ իրականացվում է Արևմուտքի կողմից Կիևին զենքի մատակարարման շարունակելն արդարացնելու նպատակով: