Հայկական գինիները համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն երկրից դուրս դեռ հայտնի չեն․Պապոյան

Sputnik
«Գինու զբոսաշրջությունը երկրում ակտիվորեն զարգանում է, և այդ գործընթացը համընկնում է գինու համաշխարհային սպառման աճի հետ»․-Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացման ժամանակ նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ հայկական գինիները համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն երկրից դուրս դեռ հայտնի չեն։ Պաշտոնյան կարծում է, որ կարևոր է ոչ միայն մասնակցել միջազգային ցուցահանդեսներին, այլ նաև նման միջոցառումներ կազմակերպել հենց Հայաստանում։
«Չնայած բարձր մրցակցությանը, մեզ հաջողվեց այս համաժողովն անցկացնել Երևանում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ միջոցառումը համախմբել է գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցչի, մասնավոր և այլ շահագրգիռ կողմերի:
Նախարարի խոսքով՝ համաժողովը կնպաստի միջազգային ասպարեզում հայկական գինիների հետագա մասսայականացմանը։