Այժմ շատ կարևոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի COP 29-ին․Դիլբարյան

Sputnik
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է, որ ՀՀ իշխանությունը դիվանագիտական օրակարգում ներառի ավելի քան 30 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1.2 մլն հայերի անվտանգ վերադարձն Ադրբեջան` իրենց բնակավայրեր։
Շարժման մասնակիցներն այսօր ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջև՝ պահանջագիր ներկայացնելով իշխանությանը։
«Մենք նաև պահանջում ենք, որ հայ գերիները վերադարձվեն մինչև COP 29-ը։ Հայաստանի կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, և «Միասին» շարժումն այս հարցը բարձրացնում է, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին »,-լրագրողների հետ զրույցում ասել է շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։
Ըստ Դիլբարյանի՝ այժմ շատ կարևոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի COP 29-ին և այս բոլոր հարցերը բարձրացնի այդ միջոցառման ժամանակ։