Հայաստանին հատկացվելիք աջակցությունը վկայում է մեր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի փափուկ ուժի գործադրման մասին.Դանիելյան

Sputnik
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն երեկ ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը:
Արդյունքում ավելի քան կրկնապատկվում է USAID-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները։
Ընդլայնված փաստաթուղթը ներառելու է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունը և առևտուրը, ժողովրդավարական գործընթացներն ու տնտեսական ներառական զարգացումը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով` Հայաստանին հատկացվելիք աջակցությունը վկայում է մեր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի փափուկ ուժի գործադրման մասին։