Զելենսկին հակամարտության մասնակից է դարձնում Արևմուտքին. ինչպե՞ս կպատասխանի ՌԴ–ն

Վլադիմիր Զելենսկի
Պետդումայի խոսնակի կարծիքով` Վլադիմիր Զելենսկին դատարանի առաջ կկանգնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին ներքաշում է ուկրաինական հակամարտության մեջ, ինչը կհանգեցնի նրան, որ ՌԴ–ն ստիպված կլինի պատասխան տալ ավելի հզոր զենքի կիրառմամբ։ Այս տեսակետը հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Վաշինգտոնն ու մյուս եվրոպական պետությունները դառնում են ուկրաինական պատերազմի մասնակից։ Հեռահար սպառազինության, հրթիռների և այլ տեխնիկայի մատակարարման խնդրանքով ԱՄՆ–ին, Գերմանիային, Ֆրանսիային, Անգլիային դիմելով և քննարկելով նրանց հետ ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու հարցը` Զելենսկին այդ երկրներին դարձնում է ուկրաինական հակամարտության անմիջական մասնակից», – գրել է Վոլոդինը Telegram–ի իր ալիքում։
Նրա խոսքով` այդ ամենը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան տալ` իր քաղաքացիներին պաշտպանելու համար ավելի հզոր և կործանիչ զենք կիրառելով։
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 4 ուկրաինական դրոն է խոցել ՌԴ մի շարք շրջաններում․ ՊՆ
«Զելենսկին թքած ունի Ուկրաինայի բնակիչների վրա։ Նա չի մտածում նրանց անվտանգության մասին ։ Ծնողներին վաղուց Իսրայել է ուղարկել, ընտանիքն էլ Լոնդոնում է ապրում։ Ուկրաինայի քաղաքացիների ճակատագիրը նրան չի մտահոգում։ Նրա համար ամենակարևորը իշխանությունը պահպանելն է։ Բայց հազիվ թե դա հաջողվի։ Եվրոպայում և ԱՄՆ–ում պետությունների ղեկավարների փոփոխմամբ այդ ժամկետանց ամերիկյան օճառի կտորը թունավոր է դառնում», – եզրափակել է նա։
Պետդումայի խոսնակի կարծիքով` Զելենսկին դատարանի առաջ կկանգնի։
Թրամփի և Հարիսի բանավեճը. 12 անգամ հիշատակեցին Պուտինին և 11 անգամ` Ռուսաստանը