Թունիսյան ընկերությունը ներողություն է խնդրել սխալմամբ թուրքական դրոշը բարձրացնելու համար

Ընթացիկ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 4 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Թունիսի պետական երկաթուղային SNCFT ընկերությունը ներողություն է խնդրել իր մասնաշենքերից մեկի վրա Թուրքիայի դրոշը սխալմամբ բարձրացնելու համար:
««Թունիսի երկաթուղիներ» պետական ընկերությունն անկեղծ ներողություն է խնդրում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած սխալի համար, որը վերաբերում է ազգային դրոշին»,-ասվում է սոցիալական ցանցերում ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դրոշների խմբաքանակի թարմացման ընթացքում պատահաբար ձեռք է բերվել մեկ այլ պետության դրոշ, որը նման է Թունիսի դրոշին:
Դանակահարել են Տաջիկստանի գլխավոր մուֆթիին
Սոցցանցերի օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է թուրքական դրոշը ծածանվում ընկերության վարչական շենքի վրա։ SNCFT-ը հայտնել է, որ դրոշն անմիջապես փոխվել է, իսկ ղեկավարությունը նախաձեռնել է հետաքննություն:
Ինչպես հաղորդում է Mosaique FM ռադիոկայանը, վկայակոչելով Թունիսի դատարանի ներկայացուցչին, հետաքննության շրջանակներում ձերբակալվել է չորս մարդ: