ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն այսօր իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները:
Գալուզինը հաջողություն է մաղթել Արսենյանին Մոսկվայում իր առաքելության իրականացման գործում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց օգոստոսի 15-ին։
Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր օգոստոսի 6-ին։
Մինչ այդ ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։