ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանում Մի-28 ուղղաթիռի անձնակազմի մարտական աշխատանքի տեսանյութը:
«Բանակային ավիացիայի անձնակազմը Մի-28 ուղղաթիռից խոցման ավիացիոն միջոցներով հարվածել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանում կուտակված Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կենդանի ուժին և զրահապատ տեխնիկային»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում հստակեցրել են, որ հարվածը հասցվել է ավիացիոն հրթիռներով, հակառակորդի՝ հետախուզությամբ հայտնաբերված թիրախներին։
«Խոցման ավիացիոն միջոցների կիրառումից հետո անձնակազմը բարեհաջող վերադարձել է ելման դիրքեր։ Հետախուզության զեկույցների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմն ու զրահապատ տեխնիկան հաջողությամբ ոչնչացվել են»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։