Նոր Գեղի-Արզնի խաչմերուկում բախվել են ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան. կա 7 տուժած

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 12:50-ի սահմաններում Նոր Գեղի - Արզնի գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» և «Աբովյան» բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքը հայտնում է, որ նշված խաչմերուկում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ լուսացույցներ չկան։